ԱԺ պատգամավորներն այսօր՝ մարտի 23-ին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ;
«Կուսակցությունների մասին» (սահմանադրական օրենք) օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ։
Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրենքի նախագծերի, որոնց թվում՝
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ;
Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ;
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ;
Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։
Պատգամավորները վավերացրեցին նաեւ մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝
Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան;
«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը;
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը։





























