Ախալցխայում արդեն սկսվել են իրականացվել մոտ 15 մեծ եւ փոքր նախագծեր, որոնց համար տրամադրված գումարի մեծ մասը կազմում է մասնավոր ներդրումը: Այս մասին նշում է վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականը:
«Կենտրոնական եւ տեղական բյուջեով ֆինանսավորված նախագծերի գումարը կազմում է 10 միլիոն լարի, իսկ մասնավոր ներդրումը հասնում է 18 միլիոնի»,-հայտարարել է Ախալցխայի կառավարիչ Գելա Դեմետրաձեն:
Պարբերականի տեղեկատվությամբ, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորմամբ կառուցվում է Ախալցխայի մուտքի ճանապարհը: Ծրագրված է վերականգնվել նախկին սպաների տան եւ մարզական դպրոցի շենքերը: Ավարտվել է այն մասնաշենքի վերանորոգումը, որտեղ պահպանվում են Ջավախքի պատմական թանգարանի ցուցանմուշները:
Ինչպես հայտնում է պարբերականը, Ախալցխայի լճի ափին կկառուցվի ամֆիթատրոն, կվերանորոգվի Ախալցխայի գյուղատնտեսական շուկան, քաղաքի կենտրոնում կկառուցվի չորս աստղանի հյուրանոց, իսկ յուրաքանչյուր գործարան կունենա իր սպանդանոցը, ինչպես նաեւ շուտով կսկվի նրբերշիկի արտադրություն:
Նշենք, որ տեղի ինքնակառավարման մարմինները Ախալցխայում իրականացվող նախագծերին բավականին լավ գնահատական են տալիս, հույս ունենալով, որ այդ ամենը կգրավի տուրիստների ուշադրությունը:



























