Հոկտեմբերի 21-ի առավոտյան Փոթիի մոտակայքում, երկաթուղում նավթ տեղափոխող գնացք է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել գիշերվա մոտավորապես ժամը մեկին՝ գնացքը ստուգելու ժամանակ, հայտնում են Զեմո Սվանեթիայի Սամեգրելոյի շրջանի ոստիկանությունից։ Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, պայթյունի արդյունքում գնացքը դուրս է եկել գծերից, մի քանի վագոններից նավթ է արտահոսել։
Սամեգրելոյի շրջանում վերջին հինգ ամիսների ընթացքում սա արդեն հինգերորդ պայթյունն է, նշում է NEWSru.com-ը։




























