Սալվադորի խորհրդարանը հավանության է արժանացրել արտակարգ դրության սահմանումը, երբ երկրում մեկ օրում տասնյակ սպանություններ են գրանցվել՝ կապված ավազակախմբերի հետ, հայտնում է BBC-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ 62 սպանություն է տեղի ունեցել, մի բան, որ երկրում տեղի չէր ունեցել 1992 թ. քաղաքացիական պատերազմի ավարտից հետո:

Նոր օրենքները սահմանափակում են հավաքների ազատության իրավունքը, թույլատրում են ձերբակալություն իրականացնել առանց հրամանի և հաղորդակցությունների մոնիթորինգ անցկացնել:  

Երկրում, որտեղ ավազակային հարձակումները մեծ տարածում են գտել, անցյալ տարի 1140 սպանություն էր գրանցվել, որը 30-ամյա նվազագույն ցուցանիշ է:

Նոյեմբերին տեղի էր ունեցել բռնության ալիքի հերթական տարածումը, ինչի հետեւանքով երեք օրում ավելի քան 40 մարդ էր սպանվել:

Սալվադորի ոստիկանության հաղորդման համաձայն՝ սպանությունների հետ կապված ձերբակալվել է «Մարա Սալվատրուչա» հանրահայտ ավազակախմբի 4 պարագլուխ: