Երեքշաբթի Չեմպիոնների լիգայի երրորդ փուլի խմբային հանդիպումների շրջանակներում կայացել է"Բարսելոնա" — «Ռուբին» հանդիպումը։ Այն անցել է հետաքրքիր եւ անզիջում պայքարում, որի ընթացքում Ռուսաստանի չեմպիոնը մատուցել է մեծ անակնկալ։ «Նոու Կամպ» մարզադաշտում հաղթելը մեղմ ասած, բարդ է։ Այստեղ, անշուշտ, կար նաեւ մրցակցին թերագնահատելու գործոնը, սակայն դա չմթագնեց ռուսների ջանքերը։ Պեպ Գվարդոլայի սաները 100 տոկոսով իր ուժերը ներդնող հակառակորդի դեմ առանձնապես աչքի չէին ընկնում, չնայած որ ունեին տարածքային առավելություն։ Եվ դրա արդյունքը եղավ այն, որ «Ռուբին»-ի դարպասապահ Ռիժովը միայն մի գնդակ բաց թողեց, մինչդեռ Վալդեսը ստիպված էր երկու անգամ գնդակը դուրս բերել սեփական դարպասից։
Լավ հանդես եկավ նաեւ Կիեւի "Դինամոն։ Նա ոչ ոքի խաղաց Միլանի «Ինտերի» հետ։ Ընդ որում՝ Ժոզե Մաուրինիոյի սաները ստիպված էին երկու անգամ փրկել տանուլ տրվելիք խաղը։
Ստորեւ ներկայացնում ենք խաղերի արդյունքները եւ խմբերի մրցաշարային աղյուսակները.
E խումբ
Դեբրեցեն (Վնգրիա)-Ֆիորենտինա (Իտալիա) 3։4
Լիվերպուլ (Ագլիա)-Լիոն (Ֆրանսիա) 1։2
Լիոն — 3 3 0 0 7 1 9
Ֆիորենտինա — 3 2 0 1 6 4 6
Լիվերփուլ — 3 1 0 2 2 4 3
Լիոն- 3 0 0 3 3 9 0
F խումբ
Բարսելոնա (Իսպանիա) — Ռուբին(Ռուսասատան) 1։2
Ինտեր (Իտալիա) — Դինամո (Ուկրաինա) 2։2
Բարսելոնա — 3 1 1 1 3 2 4
Դինամո Կիեւվ — 3 1 1 1 5 5 4
Ռուբին — 3 1 1 1 4 5 4
Ինտեր — 3 0 3 0 3 3 3
G խումբ
Գլազգո Ռեյնջերս (Շոտլանդիա)- Ունիրյա (Ռումինիա) 1։4
Շտուտգարտ (Գերմանիա)-Սեւիլիա (Իսպխանիա)1։3
Սեւիլիա — 3 3 0 0 9 2 9
Շտուտգարտ — 3 0 2 1 3 5 2
Ունիրյա — 2 0 1 1 1 3 1
Գլազգո Ռեյնջերս — 2 0 1 1 2 5 1
H խումբ
Ազ Ալքմար (Հոլանդիա) — Արսենալ (Անգլիա)1։1
Օլիմպիակոս (Հունաստան) – Ստանդարդ (Հոլանդիա)2։1
Արսենալ — 3 2 1 0 6 3 7
Օլիմպիակոս — 3 2 0 1 3 3 6
Ազ Ալքմար — 3 0 2 1 2 3 2
Ստանդարդ Լյոժ — 3 0 1 2 4 6 1




























