Վրաստանի Ախալբադ բնակավայրի մոտ հայ, վրացի եւ ադրբեջանցի 90 երեխաների համար ճամբար է բացվել:
Նախագծի շրջանակներում վրացի երեխաներն այցելել են Հայաստան, իսկ հիմա, Ախալբադում վրացի եւ հայ երեխաներին են միացել նաեւ ադրբեջանցի երեխաները:
Վրացի պատրիարքարանի «Լազար» բարեգործական հիմնադրամի տեղեկատվությամբ, իրենց հիմնադրամն արդեն 6-րդ տարին է, որ իրականացնում է «Կովկասի տարածաշրջանի երեխաների ամառային ճամբարների կազմակերպում» ծրագիրը: Նախագիծը ֆինանսավորում է շվեյցարական «Հեքս-էփեր» կազմակերպությունը:
Ճամբարը Ախլաբադում բացվել է հուլիսի 20-ին` 12 օրով: Ընդհանուր առմամբ, այս տարի ճամբարում կհանգստանան 110 վրացի ու հայ եւ 30 ադրբեջանցի երեխաներ, հաղորդում է «Գռուզիա online»-ը:




























