Բուրսայում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը քաղաքական սկանդալ է առաջացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Հիշեցնենք, որ Բուրսայի քաղաքապետը որոշում էր կայացրել այդ օրը Բուրսայի «Աթաթուրք» ստադիոնում արգելել ադրբեջանական դրոշների ներկայությունը: Անգամ արգելելվել էին ադրբեջանական դրոշ պատկերող շապիկները, իսկ ադրբեջանական դրոշներ հայտնաբերած թուրք ոստիկանները այդ դրոշները նետել էին աղբարկղը:

Իր այս որոշումը մեկնաբանելով՝ Բուրսայի քաղաքապետը նշել է, որ այդ որոշումը կայացրել է ՖԻՖԱ-ն: Այդուհանդերձ, ըստ քաղաքապետի, ստադիոնում եղել են ավելի քան 200 ադրբեջանական դրոշներ:

Ի դեպ, այս թեմային անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նույնպես նշելով, որ այդ որոշումը եղել է ՖԻՖԱ-ի կողմից: