2012 թ. կավարտվեն «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմի նկարահանումները, որի հիմքում իրական փաստեր են: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ֆիլմը լայն էկրան դուրս կգա արդեն 2012թ. հոկտեմբերի 12-ին: Sony Pictures Entertainment ստուդիայի  նախագահ Էմի Պասկալի խոսքով`  նոր կինոնախագիծը երկու աշխատանքային անվանում ունի` «Սպանել բեն Լադենին» եւ «Ծովային հատուկնշանակայիններից վեցը»: Ֆիլմի ռեժիսորը Քեթրին Բիգելոուն է, ով պատմության մեջ  լավագույն ռեժիսուրայի համար «Օսկարի» արժանացած (2010թ.) առաջին կինն է: Սցենարիստը նախկին լրագրող Մարկ Բոալն է, ով եւս Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի  ոսկե արձանիկին է արժանացել Բեգելոուի «Փոթորիկների տիրակալը» ֆիլմի վրա աշխատանքի համար: