Նորվեգիայի ոստիկանությունը խոստովանել է, որ չգիտի Ուտոյա կղզու զոհերի ճշգրիտ թիվը: Ինչպես հաղորդում է ВВС-ին, թեեւ կղզում որոնումներն ավարտված են, սակայն ջրում կարող են լինել արյունալի սպանդի զոհերի մարմիններ: Ներկայումս այնտեղ շարունակվում են որոնողական աշխատանքները:
Զոհերի թվի վերաբերյալ տվյալները ժամ առ ժամ փոխվում են: Ներկայումս հաստատված է 68 մարդու մահը, որոնք զոհվել էին կղզում գտնվող երիտասարդական ճամբարի գնդակոծման ժամանակ, եւս 8-ը զոհվել էին Օսլոյի պայթյունի արդյունքում:




























