Երեքշաբթի կայացել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնության հերթական 25-րդ տուրը։ Առաջատարներ «Փյունիկը» եւ «Միկան» հերթական քայլն են արել չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ Երկրի չեմպիոնն առանց դժվարության հաղթել է «Արարատին», որը տեսականորեն դեռեւս պահպանում է հայկական ֆուտբոլի առաջատարների մեջ հայտնվելու հնարավորությունը։ Հայաստանի ամենահայտնի թիմը «Փյունիկից» ընդունել է 6 անպատասխան գնդակ։
«Միկան», իր հերթին, իր կամքն է թելադրել «Բանանցին»՝ խփելով իր առաջին գնդակը արդեն 20-րդ վայրկյանին։ Հավանաբար, Արմեն Գյուլբուդաղյանցի սաների համար դա մեծ անկնկալ էր, եւ արդյունքում նրանք պարտվել են 1։3 հաշվով։ Ուշադրության արժանացնելով այն փաստը, որ երրորդ տեղում գտնվող «Ուլիսը» պարտություն է կրել Գյումրիի «Շիրակից», «Բանանցի»՝ մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում հայտնվելու խնդիրը դժվարացել է. այժմ այդ թիմը «Ուլիսից» հետ է մնում 4 միավորով։
Ինչ վերաբերում է «Գանձասարին», ապա կապանցիներն սեփական հարկի տակ իրենց կամքը թելադրեցին «Կիլիկիային»։
Ստորեւ բերում ենք 25-րդ մրցաշրջանի արդյունքները եւ մրցաշարային աղյուսակը.
Միկա 3-1 Բանանց
Շիրակ 0-1 Ուլիս
Գանձասար 4-1Կիլիկիա
Փյունիկ 6-0 Արարատ
1. Փյունիկ 25 17 5 3 50 12 56
2. Միկա 25 17 3 5 55 27 54
3. Ուլիս 25 14 4 7 39 19 46
4.Բանանց 25 13 3 9 36 24 42
5. Գանձասար 25 11 2 12 26 36 35
6. Շիրակ 25 5 8 12 22 46 23
7. Կիլիկիա 25 4 4 17 18 48 16
8.Արարատ 25 1 7 17 14 48 10




























