«ՀԺ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առողջական խնդիրներ ունի եւ երկարատեւ բուժման կարիք. պատերազմի ժամանակ ստացած նրա վերքն ակտիվացել է։ Նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանից թերթը հետաքրքրվել է՝ ճի՞շտ է արդյոք, որ նախարարն առողջական խնդիրներ ունի, եւ հնարավո՞ր է, որ Սեյրան Օհանյանն ազատվի աշխատանքից, քանի որ խոսվում է, որ նա 6-7 ամիս պետք է բուժվի։ «Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այդպիսի բան իրականում չկա այս պահին, չգիտեմ, գուցե իքս ժամանակ հետո... բայց այս պահին չկա այդպիսի բան»,- ասել է նախարարի մամուլի խոսնակը։
Ըստ «ՀԺ»-ի աղբյուրի, իշխանության վերնախավում քննարկվում է, որ եթե Սեյրան Օհանյանը մեկնի երկարատեւ բուժման, նրան այդ պաշտոնում փոխարինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։




























