«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն գրեթե գծագրվել է ՕԵԿ պատգամավորական ցուցակը: Այն, ըստ թերթի,  բնականաբար, գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը: Հաջորդը ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է, ապա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանը, արտակարգ իրավիճակների գործող նախարար Արմեն Երիցյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը: Հնարավոր է ցուցակում ընդգրկվի նաեւ «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը։