«ՉԻ» տեղեկություններով իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղակի կատաղեցրել է ոչ թե ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համեմատությունը կոշիկի ձախ թայի հետ, այլ այն ճշմարտությունը, որը բացահայտել է Բագրատյանն առ այն, որ Տիգրան Սարգսյանն իր տնտեսագիտական թեմայով մի գիրքն ուղղակի արտագրել է Ալեքսանդր Չերեմիխինից։ «Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, վարչապետի շրջապատն այժմ զբաղված է տարբեր «կանալների» փնտրտուքով, որպեսզի եթե հայաստանյան որեւէ լրատվամիջոց զանգահարի Գայդարի ինստիտուտ եւ ցանկանա զրուցել Չերեմիխինի հետ, վերջինս կտրականապես հերքի Բագրատյանի արած հայտարարությունը։
Ըստ լուրերի, սակայն, ներկա դրությամբ «կապավորներին» Չերեմիխինը մերժել է՝ ասելով, որ ինքը չի կարող կոծկել ակնհայտ փաստերը»,-տեղեկացնում է թերթը։




























