«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ գործ բռնած գործարարներից ոմանք պատմում են, որ Թումանյանի սարդոստայնը ընկած գործարարին մինչեւ վերջ քամելուց հետո Ա. Թումանյանը սկսում է նրանց սննկացման գործընթացը։ Համենայն դեպս, ըստ վանաձորցի՝ արդեն նախկին գործարար Սամվել Հարությունյանի, Թումանյանի հետ աշխատելուց նա կորցրեց եւ հսկա գործարան, եւ քարհանքներ, եւ փող, եւ նույնիսկ՝ տուն։ Եվս մի տարօրինակ իրողություն. Ա. Թումանյանի հետ գործ բռնածներից  ոմանք էլ կյանքից հեռացել են ողբերգական եւ տարօրինակ հանգամանքներում»,-տեղեկացնում է  թերթը։