ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Վրաստանում հայտարարել է, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել այն երկրներում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ իր երկիրը հրաժարվում է Լեհաստանում ու Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու իր մտադրություններից, սկսեցին խոսակցություններ հնչել, որ դրանք հնարավոր է տեղակայվեն Հարավային Կովկասի երկրներում:
Եվ ահա, այս կապակցությամբ, Վերշբոուն ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը չի ծրագրել Վրաստանում ռազմակայան ունենալ, քանի որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը ռազմական ոլորտում սահմանափակվում է զինծառայողներ պատրաստելով եւ բարեփոխումներին օժանդակելով:




























