ԱՄՆ-ը հետաձգել է երկրի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու վերաբերյալ հարցի քննարկումը: Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անորոշ ժամանակով հետաձգել է Հանրապետական կուսակցության պլանը` բյուջեի դեֆիցիտի եւ արտաքին պարտքի վերին շեմը բարձրացնելու վերաբերյալ:

Թեեւ հանրապետականները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, այդուհանդերձ նրանց միջեւ միասնության բացակայությունը թույլ չի տվել հավանություն տալ առաջարկվող պլանին: Հանրապետականներն առանձին նիստ կանցկացնեն, հետագա քայլերը որոշելու համար:

Նշենք, որ հանրապետականների ներկայացրած պլանի համաձայն պետք է դաշնային պարտքի վերին շեմը բարձրացվի 900 մլրդ դոլարով, նույնքան գումարով պետք է կրճատվի ծախսերը: