Ռուսաստանում ստեղծվում է էքստրեմիզմին հակազդող հանձնոժողով: Համապատասխան հրամանագիր ստորագրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
«Ռուսաստանի դաշնությունում էքստրեմիզմին հակազդող միջգերատեսչական հանձնաժողովի» նախագահ է նշանակվել է ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հանձնաժողովի կազմը կհաստատվի մեկ ամսվա ընթացքում:
Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են, մասնավորապես, ՌԴ-ում էքստրեմիզմի դրսեւորումների վերաբերյալ ամենամյա զեկույցների կազմումը եւ դրանք Ռուսաստանի նախագահին ներկայացնելը երկրորդ կիսամյակի ավարտից ոչ ուշ:
Հանձնաժողովը նաեւ պետք է մշակի ծրագրեր եւ միջոցներ ձեռնարկի էքստրեմիզմի դրսեւորումներին հակազդելու համար: Հանձնաժողովի նիստերը գումարվելու են յուրաքանչյուր եռամսյակը մեկ:




























