Իսրայելի պաշտպանության բանականի գլխավոր շտաբի օպերատիվ բաժինը հրապարակել է հրաման, որի համաձայն, սպաներին եւ ենթասպաներին արգելվում է այցելել 36 երկիր եւ տարածաշրջան, հայտնում է newsru.co.il-ը:
Մի շարք երկրների շարքում, այդ ցուցակում են ներառվել Ադրբեջանը, Վրաստանը, Չեչնիան, Թուրքիան, Թայլանդի հարավային շրջանները, Քաշմիրը, Եգիպտոսը, Հորդանանը, Թունիսը եւ Քենիայի մի շարք շրջանները:
Ինչպես հայտնում է «Իսրայել ա-Յոմ» թերթը` արգելված երկրների ցանկից դուրս է հանվել Հայաստանը, որը նախկինում ներառված էր այդ ցուցակում:




























