Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո լե Մերը հայտարարել է, որ Եվրամիության բոլոր 27 երկրները «լիովին պատրաստ են» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք կարող են թիրախավորել նավթն ու ածուխը, հաղորդում է AP-ը։
Նա չի նշել բնական գազը, եւ նրա խոսքով՝ ավելի դժվար կլինի կոնսենսուսի հասնել այն վառելիքի վերաբերյալ, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու եւ տները տաքացնելու համար:
ԵՄ-ն իր բնական գազի մոտ 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից, եւ ԵՄ շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, դեմ են գազի ներմուծման դադարեցմանը։
Ֆրանսիան նախագահում է ԵՄ խորհրդում։ Լե Մերը ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ։ Հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր նոր միջոցների կիրառումը։




























