Եվրոպական երկրները շարունակում են արտաքսել ռուս դիվանագետներին՝ պատճառաբանելով, որ դա բխում է «ազգային անվտանգության շահերից»։
Իտալիան արտաքսում է 30 ռուս դիվանագետի։ Մինչդեռ Շվեդիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել վտարել երեք ռուս դիվանագետների այն պատճառով, որ նրանց աշխատանքը «չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիային»։
Ավելի վաղ Դանիան հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության 15 աշխատակցի արտաքսման մասին՝ նրանց անվանելով «ռուսական հետախուզության սպաներ»։
Երկուշաբթի օրը Գերմանիան հայտարարել է, որ վտարում է դիվանագիտական կարգավիճակ ունեցող 40 ռուսաստանցիների, մինչդեռ Ֆրանսիան արտաքսում է 35-ի:
Մոսկվան խոստացել է հայելային պատասխան տալ։
Մինչ այդ ռուս դիվանագետներին արտաքսել են Լեհաստանը, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Բուլղարիան եւ եվրոպական մի շարք այլ երկրներ։




























