ԵՄ-ն ՌԴ-ի դեմ միլիարդավոր եվրոյի չափով նոր զանգվածային պատժամիջոցներ կառաջարկի, այդ թվում՝ արգելել Ռուսաստանից տարեկան 9 միլիարդ եվրո արժողությամբ ածուխի, կաուչուկի, քիմիական նյութերի եւ այլ ապրանքների ներկրումը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրին։
ԵՄ-ն առաջարկում է նաեւ արգելել տարեկան եւս 10 միլիարդ եվրոյի արտահանումը Ռուսաստան, ներառյալ՝ կիսահաղորդիչներ, համակարգիչներ, ՀԲԳ-ի տեխնոլոգիա եւ այլ էլեկտրական եւ տրանսպորտային սարքավորումներ, ասել է աղբյուրը։
Ռուսական նավերի եւ բեռնատարների մուտքը ԵՄ նույնպես կարգելվի, ինչը հետագայում կվնասի Ռուսաստանի հետ առեւտրին, ասել է աղբյուրը՝ հավելելով, որ բացառություններ կլինեն էներգակիրների, սննդի եւ դեղորայքի համար:
Աղբյուրի համաձայն՝ ԵՄ-ն նաեւ կարգելի բոլոր գործարքները ՎՏԲ-ի եւ ռուսական երեք այլ բանկերի հետ, որոնք արդեն դուրս են մնացել SWIFT համակարգից։




























