Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել իր կազմավորումից ընդամենը ամիսներ անց:

Քուվեյթի վարչապետ շեյխ Սաբահ ալ-Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահը թագաժառանգին է ներկայացրել իր կաբինետի հրաժարականը, հաղորդում է KUNA պետական ​​լրատվական գործակալությունն այս շաբաթ խորհրդարանում անվստահության քվեի նախաշեմին, որի նպատակը նրա հեռացումն էր պաշտոնից:

Սա Քուվեյթի հավաքական կառավարության երրորդ հրաժարականն է վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է AP-ն, Շեյխ Սաբահի դեմ ընդդիմությունն աճում է։ Անցյալ շաբաթ զայրացած օրենսդիրները նրան  հարցաքննության էին կանչել: Նրանք Շեյխ Սաբահին  հրապարակայնորեն «ոչ պիտանի» են հայտարարել եւ կոչ արել նոր վարչապետին  լուծել երկրի խնդիրները եւ ապահովել այդքան անհրաժեշտ բարեփոխումները։

Նախարարների կաբինետի հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին հրաժարական տվեցին պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները: Երկու բարձրաստիճան նախարարներ դատապարտել էին Քուվեյթում որեւէ բանի հասնելու իրենց անկարողությունը խորհրդարանական ընդդիմության պատճառով: Վերջին ամիսներին օրենսդիրներն ավելի ու ավելի են արտահայտում իրենց քաղաքական հիասթափությունն ու անվստահությունը՝ հարցեր ուղղելով տարբեր ոչ հանրաճանաչ նախարարների եւ կասեցնելով խոշոր նախագծերը: