Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը մոտ օրերս Ուկրաինայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է CNN-ը։
Ավստրիան մտադիր է շարունակել «լավագույն հումանիտար եւ քաղաքական աջակցություն» ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին ասվում է Ավստրիայի կանցլերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Վիեննան արդեն Ուկրաինային տրամադրել է ֆինանսավորում եւ սարքավորումներ եւ շուտով լրացուցիչ օգնություն կտրամադրի։
Գրասենյակից հայտնել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով չեն հրապարակի ուղեւորության մանրամասները:




























