Նոր Զելանդիան 35 տոկոս մաքսատուրք կսահմանի ռուսական ամբողջ ներմուծման վրա եւ կընդլայնի արտահանման գործող արգելքները՝ ներառելով նաեւ «արդյունաբերական արտադրանքը, որը սերտորեն կապված է ռուսական ռազմավարական ոլորտների հետ»:

«Այդ առեւտրային պատժամիջոցները, ի լրումն արդեն իսկ գործող այլ միջոցների, աշխատում են Ուկրաինայի եւ միջազգային գործընկերների հետ տանդեմով՝  ռազմական գործողությունները դադարելցնելու նպատակով Պուտինի ռեժիմի վրա առավելագույն հնարավոր ճնշում գործադրելու համար»,- ասել է Նոր Զելանդիայի առեւտրի նախարար Դեմիեն Օ'Քոնորը:

Միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 25-ից, ասվում է Նոր Զելանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ։

Արդյունաբերական արտադրանքի արտահանումը, ինչպիսիք են հեռահաղորդակցության սարքավորումները եւ շարժիչները, կարգելվի: