Բուրկինա Ֆասոյի նախկին նախագահ Բլեզ Կոմպաորեն ցմահ ազատազրկման է դատապարտվել 1987-ին իր նախորդի՝ Թոմաս Շանկարայի սպանությանը մասնակցության համար, հայտնում է Reuters-ը։

Խարիզմատիկ մարքսիստ հեղափոխականը 37 տարեկանում գնդակահարվել էր արեւմտաաֆրիկյան երկրի մայրաքաղաք Ուագադուգուում՝ նախորդ հեղաշրջման արդյունքում իշխանության գալուց չորս տարի անց:

Կոմպաորային, ինչպես նաեւ նրա անվտանգության նախկին ղեկավար Հյասինտե Կաֆանդոյին հեռակա մեղադրանք է առաջադրվել, վերջինս նույնպես դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Երկուսն էլ նախկինում հերքել էին իրենց առնչությունը Շանկարայի մահվանը:

Նախկին նախագահը կառավարել է 27 տարի՝ մինչ 2014-ի հերթական հեղաշրջումը, որի հետեւանքով նա տապալվել ու Կոտ դ՛Իվուար էր փախել: