Չինաստանը կարծում է, որ եվրոպական անվտանգության հավասարակշռության կորուստն էուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոնի հետ զրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինական հարցի հիմնական պատճառը, ի վերջո, կայանում է նրանում, որ եվրոպական անվտանգությունը կորցրել է հավասարակշռությունը։ Անհրաժեշտ է կրկին հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն եվրոպական անվտանգության համակարգ կառուցել՝ անքակտելի անվտանգության սկզբունքով, միայն այդպես մենք իսկապես կարող ենք երկարաժամկետ կայունության եւ երկարաժամկետ կարգուկանոնի հասնել Եվրոպայում»,- ասել է Վան Ին։

Նա ընդգծել է, որ չինական կողմը շուտափույթ հրադադարի եւ խաղաղության վերականգնման  հույս ունի, եւ յուրովի ջանքեր է գործադրում դրա համար։