Մեծ Բրիտանիան «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերին» մտցրել է պատժամիջոցների իր ցուցակ, տեղեկացրել է Reuters-ը։

Ակտիվների սառեցում նախատեսող ցուցակ են մտցվել Կատերինա Տիխոնովան եւ Մարիա Վորոնցովան, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը։ Երեքն էլ ԱՄՆ-ի պատժամիջոցների «տակ են ընկել» այս շաբաթվա սկզբին։

«Պատժամիջոցների մեր աննախադեպ փաթեթը հարվածում է էլիտային եւ նրանց ընտանիքներին՝ միաժամանակ հետ գցելով ռուսաստանյան տնտեսությունն անպիսի մասշտաբներով, որոնք Ռուսաստանը չի տեսել Խորհրդային Միության փլուզման ժամանակներից»,- ասել է արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։