Դանիյար Ուսենովը, որը զբաղեցնում էր Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, Կուրմանբեկ Բաքիեւի հրամանագրով նշանակվել է հանրապետության վարչապետ, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Բաքիեւի մամլո ծառայությունը։

Ուսենովի թեկնածությունը, որը համարվում է նախագահի մերձավոր համախոհը, նախօրեին առաջարկել է «Ակ ժոլ» իշխող կուսակցության քաղխորհուրդը, որին էլ պատկանում է պատգամավորական մանդատների մեծ մասը։

Մոտ ժամանակներս, Ղրղզստանի սահմանադրության համաձայն, Ուսենովը պետք է խորհրդարանի քննարկմանը կներկայացնի նոր կառավարության կառուցվածքը։ Ըստ նրա, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նախարարների նոր կաբինետում կլինեն նախկին կառավարության մի քանի անդամներ, սակայն կլինեն նաեւ նոր անուններ։