Մեծ Բրիտանիայում McDonald's-ի որոշ ռեստորաններում լոլիկի պակաս է նկատվել, ինչն ստիպել է ընկերությանը նվազեցնել տվյալ բաղադրիչների քանակը, գրում է Mirror-ը:

Արագ սննդի ռեստորանների ցանցը հայտարարել է, որ արդյունքում Big Tasty եւ Big Tasty բեկոնով համբուրգերներին միայն մեկ շերտ լոլիկ կավելացվի երկուսի փոխարեն:

Դեռեւս պարզ չէ, թե որքան ռեստորաններ են տուժել, սակայն McDonald's-ի մի շարք հաստատություններում համապատասխան ցուցանակներ են տեղադրվել:

Maccies ընկերությունը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը սոցցանցերում: Բիրմինգհեմում եւ Դեւոնում աղբյուրները հայտնել են, որ տեղի ռեստորաններում վերջացել են լոլիկները, այնպես որ, ստացվում է, որ դա բավականին տարածված խնդիր է դարձել: