Անանուն գնորդը Heritage Auctions աճուրդում 3,12 մլն դոլարով ձեռք է բերել Կապիտան Ամերիկայի մասին կոմիքսի առաջին հրատարակությունը, գրում է Forbes USA-ը։

Certified Guaranty ընկերությունը, որը զբաղվում է հազվագյուտ կոմիքսների եւ այլ կոլեկցիոներական առարկաների ստուգմամբ, համարին 9,4 միավոր է տվել, ինչն իրականում իդեալական գնահատական է 81-ամյա կոմիքսի համար:

Աշխարհում կոմիքսի 9,4 վարկանիշով ընդամենը երեք օրինակ է հայտնի, ինչպես նաեւ 9,8 վարկանիշով մեկ օրինակ, որը երբեք աճուրդի չի հանվել, հայտնում է Hollywood Reporter-ը։

Այս թողարկման մեջ, որը գրվել եւ նկարվել է կոմիքսների նորարար հեղինակներ Ջո Սայմոնի եւ Ջեք Քիրբիի կողմից, առաջին անգամ ի հայտ է գալիս Marvel-ի հերոսի դաշնակից Բաքին, որը հետագայում Ձմեռային զինվոր է կդառնում:

«Ոչնչացնելով բոլորին՝ Կապիտան Ամերիկան դեմ առ դեմ հանդիպում է Հիտլերին»,- վկայում է համարի շապիկը, ինչպես նաեւ նկարազարդումը, որը պատկերում է սուպերհերոս դարձած զինվորին, որն էլ հարված է հասցնում նացիստական առաջնորդին: Համարը հրատարակվել է Փերլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակումից հետո Երկրորդ համաշխարհային պատերազմ ԱՄՆ-ի մտնելուց ինը ամիս առաջ։