Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հնդկաստանը եւ Չինաստանը կարող են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր՝ նման ցանկություն հայտնած այլ երկրների հետ միասին։ Այս մասին Զելենսկին ասել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ քննարկել ցանկացած թեմա։ Նա նշել է, որ Ուկրաինան բանակցություններից բացի այլ ելք այս պահին չունի, հաղորդում է Инфо 24-ը։





























