Կիրակի բողոցի ակցիաներ կանցկացվեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության երրորդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Նրա ընտանիքը, ընկերները եւ կողմնակիցներն կդիմեն ավելի խիստ պահանջներով՝ ազատ արձակելու նրան Լոնդոնի Բելմարշ բանտից, որտեղ նա պահվում է այն բանից հետո, երբ նրան բռնի կերպով դուրս են բերել Էկվադորի դեսպանատնից:

Երկուշաբթի լրանում է երեք տարին Ասանժի ձերբակալության եւ բանտում հայտնվելու պահից ի վեր: Միունույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է իրավական ընթացակարգը նրա արտահանձնման հարցով: Բողոքի ակցիաներ կիրականացվեն Էկվադորի դեսպանության, Վեսթմինսթերի մագիստրոսական դատարանի եւ Բելմարշ բանտի մոտ: