Թուրքիայի ԶՈՒ շտաբի պետի հրաժարականից հետո շարունակվել է հրաժարականների շարքը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հրաժարական են տվել նաեւ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն, ծովային ուժերի հրամանատար Էշրեֆ Ուղուր Յիղիթը եւ օդային ուժերի հրամանատար Նեջդեթ Օզելը:
Նշենք, որ հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահական պալատում կայացել է Գյուլ-Էրդողան-Քոշաներ հանդիպումը, որից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները հրաժարական է ներկայացրել:
Նշենք, որ դեռ չի լրացել Ըշըք Քոշաների` Գլխավոր շտաբի պետ նշանակվելու 1 տարին: Քոշաներն այս տարվա մայիսին մի միջոցառման ժամանակ հայրենասերներ էր անվանել հայերին ցեղասպանության ենթարկած թուրք պաշտոնյաներին:
Ըշըք Քոշաներն ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու գործում:




























