«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում լարված մթնոլորտ է։ Նախարար Արթուր Պետրոսյանը շարունակում է աշխատել իր ուզած ձեւով եւ յուրայինների հետ։ Թերթի փոխանցմամբ` նախարարության աշխատակիցները, տեսնելով, որ ելք չկա, որոշել են խնդրագրով դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` առաջարկելով նախարարին ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակում, որ, մտնելով օրենսդիր մարմին, Պետրոսյանը հրաժեշտ տա գործադիր պաշտոնին։ «Գուցե այսկե՞րպ նախարարությունում խաղաղություն հաստատվի»,- գրել է թերթը։
«Հրապարակ». Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները կդիմեն
Հասանելի է
русскийՏեղադրություն



























