«Երկիր» օրաթերթը գրում է, որ հարկայինը առեւտրականներին ճզմելու նոր մշակույթ է որդեգրել: «Ոսկու աշխարհ» տոնավաճառի մի քանի աշխատակիցներ երեկ թերթին տեղեկացրել են, որ որոշ «հաճախորդներ» գնում են բավականին թանկարժեք ոսկու զարդեր, իսկ քիչ անց վերադառնում են, ներկայանում որպես հարկայինի աշխատողներ` ասելով. «Ստուգում ենք` տեսնենք ՀԴՄ տալի՞ս եք»: Դեպքը կրկնվել է մի քանի վաճառողների մոտ: «Սա առեւտրականներին մոլորության մեջ գցելու հերթական ձեւ է: Թե ովքեր են հարկայինի վայ-աշխատողսները, մեզ չհաջողվեց պարզել, իսկ տոնավաճառի աշխատակիցները արդեն անելանելի վիճակում են եւ պարզապես չգիտեն, թե ում կարելի է վաճառել ապրանքը: Ստացվում է, որ ապրանքը վաճառել է ՀԴՄ կտրոնոով, իսկ իրականում ոչինչ էլ չի վաճառել»,- գրել է թերթը:
«Երկիր». Հարկայինը առեւտրականներին մոլորության մեջ գցելու նոր ձեւ է մտածել
Հասանելի է
русский


























