«Հայկական ժամանակը» գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը»։

Այս կապակցությամբ ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը երեկ ասաց. «Ո՞վ է նման բան ասում։ Նախագահի ընտրությանը դեռ 2 տարի կա։ Նման հարց չի քննարկվել»։ Իսկ եթե արտահերթ նախագահական ընտրություննե՞ր լինեն, հարցրինք Մհերյանին. «Թող լինի, այդ ժամանակ կբոբիկանանք, ջուրը չտեսած՝ բոբիկանա՞նք։ Ժամանակը կգա, բոլոր հարցերի պատասխաններն էլ կստանաք»։