Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Շվեյցարիայի Տիսինո շրջանի Լոկառնո քաղաքի ցուցասրահներից մեկում հուլիսի 28-ին տեղի է ունեցել հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառի երկու երիտասարդ նկարիչների՝ Արեւիկ Մկրտչյանի եւ Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: NEWS.am-ին այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկառնոյի բարեգործական կոմիտեի եւ մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով:

Միջոցառմանը մասնակցել են Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական եւ հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Լոկառնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 28-ը: