ԱՄՆ-ում ինֆլյացիան վերջին մեկ տարում աճել է ամենաարագ տեմպերով, ինչն ամենակտրուկ աճն է ավելի քան 40 տարվա ընթացքում։ Ընդ որում, սննդի, բենզինի, բնակարանների եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների համար ծախսերը ճնշել են ԱՄՆ սպառողներին, հաղորդում է AP-ը։

Նշվում է, որ սպառողական գների ինդեքսը մարտին աճել է 8,5 տոկոսով,  ինչը 1981թ․ ի վեր ամենակտրուկ աճն է տարվա կտրվածքով: Փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում ինֆլյացիան աճել է 1,2 տոկոսով։

Վերջին 12 ամսում բենզինը թանկացել է 48 տոկոսով. Օգտագործված մեքենաների գները նվազել են 35,3 տոկոսով, թեեւ փետրվարին եւ մարտին փաստացի նվազել են։ Ննջասենյակի կահույքը թանկացել է 14,7  տոկոսով, տղամարդկանց բաճկոնները, կոստյումներն ու վերարկուները՝ 14,5 տոկոսով։ Մթերքների գներն աճել են 10 տոկոսով։