Բելառուսի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում երկրից պարենային ապրանքների որոշ տեսակներ դուրս տանելու համար։

Որոշումն ընդունվել է ներքին շուկան պաշտպանելու համար՝ կապված սահմանամերձ շրջաններում նպարեղենի մեծ պահանջարկի հետ, որը ֆիզիկական անձինք ձեռք են բերում կոմերցիոն խմբաքանակներով՝ Բելառուսի Հանրապետությունից դուրս տանելու համար։

Այժմ ԵԱՏՄ սահմաններից կարելի է հանել ալյուր (հնդկաձավարի, ցորենի)՝ մինչեւ 1 կգ, ձավարեղենի որոշ տեսակներ (հնդկաձավար, բրինձ, սպիտակաձավար, վարսակ, վարակի փաթիլներ, կորեկ)՝ մինչեւ 1 կգ, շաքարավազ՝ մինչեւ 1 կգ, աղ՝ մինչեւ 1 կգ, մակարոնեղեն՝ մինչեւ 1 կգ, բուսական յուղ՝ մինչեւ 1 լիտր, մսի, կաթնամթերքի եւ ձկան պահածոներ (բացառությամբ մանկական սննդի պահածոների)՝ մինչեւ 3 տուփ:

Սահմանափակումը չի տարածվում Բելառուսի պետական սահմանի անցակետերում տեղակայված անմաքս խանութներում գնված ապրանքների վրա։

Միաժամանակ, հնարավոր է առանց սահմանափակումների նման ապրանքներ տանելը մարզային գործադիր կոմիտեների կողմից որոշված դեպքերում։