Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: NEWS.am-ին այս մասին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վիկտոր Ֆյոդորովիչ,
Ցավով ընդունեցի մարդկային զոհերի պատճառ դարձած` Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում վթարի և Դոնեցկի մարզի Մակեեւկայի Բաժանովի անվան հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը:
Այդ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և անկեղծ ցավակցություն հղում Ձեզ և Ուկրաինայի ժողովրդին:
Հուսով եմ` արգելափակված հանքագործներին փրկելու գործողությունը հաջողությամբ կիրականացվի»:




























