Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հուլիսի 30-ին մեկնել է կարճատեւ արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում: NEWS.am-ին այս մասին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Օգոստոսի 12-ին նախագահը կմեկնի Ղազախստան` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: