Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով Բրեստից մինչեւ Վլադիվոստոկ ինտեգրման մասին հարցին,հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամբողջ աշխարհին ցույց կտա «Կուզկինի մորը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Երեկվա այցը տիեզերակայան եւ այստեղ․․․Մենք նախագահ Պուտինի հետ ցույց կտանք նրանց։ Ինչպես ես երեկ ասացի․ «Լսի՛ր, Վլադիմիրովիչ, մենք նրանց ցույց կտանք Կուզկինի մորը»»,-ասել է Լուկաշենկոն։