Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդդինը ղրղըզ պաշտոնակցի՝ Ռուսլան Կազակբաեւի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ղրղըզ սահմանապահների  գործողությունները եւ պահանջել հետաքննել ապրիլի 12-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպը։ Սյս մասին հինգշաբթի տեղեկացրել է Տաջիկստանի ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը։

«Դատապարտելով ղրղըզ սահմանապահների գործողությունները՝ Սիրոջիդդին Մուհրիդդինը պահանջել է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»,- նշվել է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է չորեքշաբթի։

ԱԳՆ-ում նաեւ հաստատել են, որ միջադեպի հետեւանքով «կա զոհ»։

Տաջիկստանի ԱԳՆ-ում ավելացրել են, որ Մուհրիդդինը եւ Կազակբաեւը քննարկել են տաջիկա-ղրղըզական փոխգործակցության հրատապ հարցերը եւ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստման աշխատանքները։ Դրանք նախատեսված են անցկացնել Դուշանբեում մայիսի 13-ին։ «Նախարարները պայմանավորվել են մշտական կապ պահպանել»,- նշվել է հաղորդագրությունում։