Թուրքիան կարող է Եգիպտոսում դեսպան նշանակել 9-ամյա դադարից հետո՝ այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Եգիպտոսի հետ հարաբերությունները պետք է շտկվեն։ Երկու երկրներն էլ շատ կարեւոր են շատ տարածաշրջանների համար, նրանց միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է Արեւելյան Միջերկրական ծովի համար։ Մենք կարող ենք քննարկել դեսպանների փոխադարձ նշանակումը»,-ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում։

Անկարայի եւ Կահիրեի հարաբերությունները վատթարացել են 2013թ․ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից եւ Թուրքիայի կողմից Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին արաբական երկրի օրինական առաջնորդ ճանաչելուց հետո։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եգիպտոսում Թուրքիայի նոր դեսպան կարող է նշանակվել Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի նախկին ներկայացուցիչ Սալիհ Մութլու Սենը։