ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի ափերի մոտ «Մոսկվա» հածանավի վրա բռնկված հրդեհի տեղայնացման մասին։

««Մոսկվա» հածանավի վրա բռնկված հրդեհը տեղայնացվել է։ Բաց օջախներ չկան, զինամթերքի պայթյունները կասեցվել են»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ հիմնական հրթիռային սպառազինությունը չի վնասվել։ «Նավի անձնակազմը տարհանվել է Սեւծովյան նավատորմի նավեր, որոնք գտնվում են այդ տարածքում։ Միջոցներ են ձեռնարկվում հածանավը նավահանգիստ տեղափոխելու համար»,-հավելել է ՊՆ-ն՝ նշելով, որ հրդեհի պատճառները պարզվում են։

Միեւնույն ժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները նախօրեին հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռներով խոցել են «Մոսկվա» հածանավը՝ դրան լուրջ վնաս հասցնելով։ Ավելի ուշ հածանավի վրա հրդեհի մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Նրա խոսքով՝ հածանավի վրա գտնվում է անձնակազմի 510 անդամ, իսկ հրդեհի մարումը բարդացել է փոթորիկի պատճառով։ Նա նաեւ հաստատել է, որ դա հենց այդ «ռազնավն» էր, որը Զմեինի կղզու պաշտպաններից պահանջում էր հանձնվել։