Ուկրաինա Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի այցի հետ կապված դիվանագիտական սկանդալի պատճառով իրավիճակը «հեշտ չէ», սակայն երկկողմ հարաբերություններին չի վնասի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդում է Liga.net-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան հարգանքով է վերաբերվում Գերմանիային։
«Մենք ոչ միշտ ենք համաձայն գերմանական քաղաքականության հետ, սակայն հարգում ենք Գերմանիային որպես պետություն, որպես գործընկեր։ Կիեւը հետաքրքրված չէ Բեռլինի հետ երկկողմ հարաբերությունների սրմամբ։ Ուստի ես վստահ եմ, որ այդ իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական խողովակներով»,-ասել է նա՝ հավելելով, որ Կիեւը Գերմանիայի կառավարությունից սպասում է «թարմացված» գերմանական քաղաքականություն։




























