ԱՄՆ-ն չի քննադատել Թուրքիային, որը հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Ընդ որում, Պետդեպարտամենտը հայտարարություններ եւ սպառնալիքներ է հնչեցնում այլ երկրների դեմ, օրինակ՝ Չինաստանի, Հնդկաստանի կամ Սերբիայի դեմ։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից է եւ առանցքային ներդրում է ունեցել Ուկրաինայի հարցում, այդ թվում՝ աշխատել կողմերի միջեւ դիվանագիտական ​​լուծում գտնելու ուղղությամբ»,-լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի համար ընդունելի է, որ Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց։

Նրա խոսքով՝ «Թուրքիան կարեւոր ներդրում է ունեցել ուկրաինացի ժողովրդին աջակցելու եւ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերում»։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են բանակցությունները Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ։

«Մենք շարունակում ենք մեր թուրք դաշնակիցների հետ քննարկել Ս-400 համակարգերի վերաբերյալ մեր մտահոգությունները»,- ասել է Փրայսը։ Նա հրաժարվել է պատասխանել այդ գնման հետ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին հարցին։