Ադրբեջանում շարունակում են հանել թուրքական դրոշները։ Այս անգամ հանվել է թուրքական դեսպանությանը առընթեր կրոնական հարցերով զբաղվող մարմնի նստավայրի դիմացի թուրքական դրոշը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը։
Բաքվում Թուրքիայի դեսպանատան կրոնական հարցերով խորհրդական Մուզաֆեր Շահինը հայտնել է, որ հոկտեմբերի 21-ի առավոտյան աշխատանքի գալիս նկատել է, որ իրենց շենքի դիմացից հանվել են թուրքական դրոշները։ Հայտնի է, որ թուրքական դրոշները հանվել են ադրբեջանցի քաղաքացիական պաշտոնյաների կողմից։
Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ Ադրբեջանի Նահատակների ծառուղում վերականգնվել են թուրքական դրոշները։
Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների պատճառով բավականին լարված թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 22-ին կմեկնի Բաքու։ Դավութօղլուն Բաքվում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։




























