Նոր Զելանդիայում երկու ոսկե ձկնիկներն ակվարիումում առանց կերի ապրել են շուրջ 134 օր: Ինչպես հաղորդում է НТВ-ն Դաֆնա եւ Շեգգի անունով ձկնիկներին հայտնաբերել են Կրայստչերչե քաղաքում` հաշվապահական գրասենյակի փլատակների շրջակայքում: Փետրվարին Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ահաբեկված աշխատակիցների մոռացել էին իրենց հետ վերցնել ձկնիկներին:

100 լիտրանոց ակվարիումում բնակվող 6 ձկնիկներից միայն Դաֆնան ու Շեգգին են կենդանի մնացել: Ամենայն հավանականությամբ, նրանք սնվել են սատկած ձկնիկների մնացորդներով: Ակվարիումում առկա ջրի մեծ քանակության շնորհիվ անգամ ջրազտիչի խափանումից հետո ջուրը մաքուր է մնացել:

Գրասենյակի տնօրեն Վիքի Թորնլին համոզված էր, որ ակվարիումը երկրաշարժի ժամանակ ջարդվել է: Այժմ կինը ձկնիկներին իր տուն է տեղափոխել, եւ նրանց խնամքով զբաղվում է հնգամյա որդին: