Բելառուսը միացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրին: Ըստ ՀԱՊԿ-ի հայտարարության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է համաձայնագիրը:
Իսկ Բելառուսի նախագահի խոսնակ Պավել Լյոգկին հաստատել է Լուկաշենկոյի կողմից համաձայնագրի ստորագրման փաստը` միաժամանակ նշելով, թե տեղյակ չէ ստորագրման մանրամասներին, այդ թվում` օրվան:
Այսպիսով, հիշյալ համաձայնագրին միացած երկրների թիվը հասավ 6-ի: Արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին համաձայնագիրը ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հինգը, այդ թվում` Հայաստանը, ստորագրել էին հունիսին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում, որը Լուկաշենկոն բոյկոտել էր:
Նշենք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից այժմ միայն Ուզբեկստանն է, որ չի միացել Արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրին:




























